Լրահոս

02.05.2016 15:49


Հանդիպել են Հայաստանի և Ֆինլանդիայի արտգործնախարարները

Հանդիպել են Հայաստանի և Ֆինլանդիայի արտգործնախարարները

Մայիսի 2-ին պաշտոնական այցով Հելսինկի ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆինլանդիայի փոխվարչապետ, արտգործնախարար Թիմո Սոինիին:

Զրուցակիցները պայմանավորվեցին ակտիվացնել բարձր մակարդակով փոխայցելությունները, երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունները, սերտացնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը:

Նախարարները հանգամանալից զրույց ունեցան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ։ Երկուստեք կարևորվեց խորհրդարանների միջև շփումների խթանումը։ Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի շուրջ: Հայաստանի և Ֆինլանդիայի արտգործնախարարներն ընդգծեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը:

Անդրադարձ կատարվեց ԵՄ հետ Հայաստանի հարաբերություններին, ՀՀ-ԵՄ նոր իրավական հիմքի շուրջ բանակցություններին: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է ԵՄ հետ փոխշահավետ համագործակցության ամրապնդումը:

ՀՀ ԱԳՆ

Այս խորագրի վերջին նյութերը