Լրահոս

02.05.2016 17:30


Զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է

Զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1982 թ. ծնված Վարդան Հ.-ն կամավոր հանձնել է առանց պայթուցիչի ինքնաշեն նռնակ, նռնակի 7 պայթուցիչ ու տարբեր տրամաչափի 119 փամփուշտ:

***
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1970 թ. ծնված Արմեն Բ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի դատարկ պահունակ, 7.62 մմ տրամաչափի 38 փամփուշտ` շղթայով, և տարբեր տրամաչափի 24 փամփուշտ:

***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում՝ 1977 թ. ծնված Արթուր Տ.-ն կամավոր հանձնել է «Իժ» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, «ԱԿ74» ինքնաձիգի 2 դատարկ պահունակ և «ԱԿ 74» ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 58 փամփուշտ:

***
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1984 թ. ծնված Արեն Տ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:

***
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1960 թ. ծնված Նարգիզ Հ.-ն կամավոր հանձնել է 9 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն ինքնաձիգ` պահունակով:

Այս խորագրի վերջին նյութերը