Լրահոս

04.05.2016 12:02


Դանակահարություն Գյումրիում. 1966թ. ծնված քաղաքացին մահացել է

Դանակահարություն Գյումրիում. 1966թ. ծնված քաղաքացին մահացել է

Մայիսի 2-ին Գյումրիում գրանցվել է դանակահարության դեպք: Ինչպես տեղեկացնում է «Գյումրի» Բժշկական կենտրոնի լրատվության բաժինը, «Գյումրի» Բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի: ԳԱԼԱ–ի փոխանցմամբ՝ տուժողները եղել են 1967 թվականի ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Աշոտ Է.-ն եւ 1966 թվականին ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Արթուր Չ-ն:

Առաջին քաղաքացու մոտ ախտորոշվել է որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք, բարակ և հաստ աղիների վնասվածք, ներքին արյունահոսություն: Հիվանդին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն, ներկայումս առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Իսկ 1966 թվականին ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ՝ Արթուր Չ.-ի մոտ ախտորոշվել է լյարդի, երիկամի վնասվածքներ, ներքի արյունահոսություն, որը կյանքի համար եղել է անհամատեղելի, եւ տուժածը մահացել է:

Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը