Լրահոս

04.05.2016 12:23


Ժամանակավորապես դադարեցվել են «Նուբարաշեն» ՔԿ պետի լիազորությունները

Ժամանակավորապես դադարեցվել են «Նուբարաշեն» ՔԿ պետի լիազորությունները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով 2016 թվականի մայիսի 3-ից ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Ռուբիկ Շահումի Ստեփանյանի լիազորությունները:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Լեգդարի Եղիազարյանի վրա:

Հրամանի համար հիմք են հանդիսացել «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը, 25-րդ հոդվածը, 37-րդ հոդվածի 9-րդ մասը և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանի 2016 թվականի մայիսի 2-ի N 18-382 կգ-16 գրությունը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Ա. Օսիկյանի 2016 թվականի մայիսի 3-ի Ե 40/10-1569 գրությունը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը