Լրահոս

04.05.2016 17:00


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մայիսի 3-ին՝ ժամը 22.45-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռենո» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Հունդայի»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից՝ մխրճվել վերգետնյա անցման բետոնե սյան տակ ու վնասել մայթին տեղադրված ծաղկամանները: «Հունդայի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Մայիսի 3-ին՝ ժամը 11.45-ին, Երևանի Եղբայրության և Մանթաշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ: «Ինֆինիտի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Մայիսի 2-ին՝ ժամը 19.50-ին, Երևանի Ռոստովյան և Մուրացանի փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Մայիսի 3-ին՝ ժամը 15.40-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 148-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Մայիսի 4-ին՝ ժամը 00.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջան 133.5-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ 2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը