Լրահոս

05.05.2016 09:15


Այրվել է ավտոմեքենա. վարորդը տեղում մահացել է

Այրվել է ավտոմեքենա. վարորդը տեղում մահացել է

Մայիսի 4-ին՝ ժամը 23.05-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.30-ին, մարվել՝ 00.00-ին:

Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7–րդ կմ-ում «Ֆոլսվագեն» մակնիշի 30 UO 829 պետհամարանիշի (վարորդ Ս․ Ս.-ը 1989 թ․ ծնված) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և գլխիվայր շրջվելով այրվել: Ինչի հետևանքով Ս․ Ս.-ը տեղում մահացել է։

Այս խորագրի վերջին նյութերը