Լրահոս

05.05.2016 09:40


Մամուլում տեղ գտած ահազանգերի հիման վրա դիտորդներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Մամուլում տեղ գտած ահազանգերի հիման վրա դիտորդներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

2016 թվականի մայիսի 3-ին ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները մամուլում տեղ գտած ահազանգերի հիման վրա այցելություն են կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Խմբի անդամներ Սերգեյ Գաբրիելյանը, Արա Ղարագյոզյանը, ինչպես նաև փորձագետ Արթուր Մակարյանը հանդիպում են ունեցել ՔԿՀ-իպետի հետ, համաձայն վերջինիս խոսքերի՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում իրականացվել է խուզարկություն ՀՀհատուկ քննչական ծառայության ներկայացուցիչների կողմից:

Խմբի անդամները առանձնազրույց են ունեցել տվյալ խցում այցելության պահին գտնվող ազատազրկված անձանց հետ, սակայն,վերջիններս հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալուց։

Դիտորդական խումբը շարունակում է ուսումնասիրել մամուլում հրապարակված դեպքի մանրամասները: Դեպքի վերաբերյալ ամբողջական ուսումնասիրության կարիքներից ելնելով՝ Դիտորդական խումբը հարցումներ կներկայացնի ՀՀ արդարադատության նախարարություն, ինչպես նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության վերը նշված դեպքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար։

Հարցման պատասխանները ստանալուց հետո խմբի կողմից կհրապարակվի մանրամասն ինֆորմացիա։

Այս խորագրի վերջին նյութերը