Լրահոս

06.05.2016 14:33


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մայիսի 5-ին՝ ժամը 8.45-ին, Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 100 հասցեի մոտ իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21213»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 5-ին՝ ժամը 7.00-ին, «Աուդի» մակնիշի ավտոմեքենան բախվել է Լենինգրադյան փողոցից դեպի Մ.Մելքոնյան փողոց տանող թունելի պատին:
Պատահարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 5-ին՝ ժամը 18.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Հաղթանակի 8-րդ փողոցի թիվ 1 տան մոտ վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու և նրան թողնելով դեպքի վայրում` հեռացել է:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 5-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, «Մազդա Դեմիո» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 5-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 56-րդ կմ-ին «Մերսեդես Բենց Ե 190» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 5-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց»-ի ուղևորը և «ԳԱԶ 24»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 5-ին՝ ժամը 18.50-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գորայք գյուղի մոտակայքում ավտոմեքենա է կողաշրջվել, կան տուժածներ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.45-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 172-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը