Աշխարհ

23.05.2016 19:30


ԻԼԻՊ–ը կանանց է պատրաստում Արևմուտքի վրա հարձակվելու համար

ԻԼԻՊ–ը կանանց է պատրաստում Արևմուտքի վրա հարձակվելու համար

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն Արևմուտքի վրա հարձակում իրականացնելու նպատակով կանանց են պատրաստում։ Այս մասին տեղեկացնում է ABC–ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտի մասնագետները հայտարարել են, որ Սիրիայում հատուկ ճամբարներ են ստեղծվել կանանց պատրաստելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատվել են նաև Եվրոպոլի ղեկավար Ռոբերտ Ուենրայթի կողմից։

Նշվում է, որ իր շարքեր կանանց ներգրավելով ԻԼԻՊ–ը մի շարք առավելություններ է ստանում, քանի որ կանանց նկատմամբ անվտանգության հսկողության մակարդակն ավելի ցածր է, քան տղամարդկանց պարագայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը