Աշխարհ

23.05.2016 20:30


Էլայջա Վուդ. «Հոլիվուդում մանկապիղծների խմբավորում է գործում»

Էլայջա Վուդ. «Հոլիվուդում մանկապիղծների խմբավորում է գործում»

Լեգենդար «Մատանիների տիրակալը» կինոնկարում գլխավոր հերոս Ֆրոդո Բեգգինսին մարմնավորած դերասան Էլայջա Վուդը պատմել է, որ Հոլիվուդում մանկապիղծներ են գործում, ովքեր, խաբելով և շանտաժի ենթարկելով երիտասարդ աստղերին, դրդում են նրանց սեռական հարաբերությունների։

«The Telegraph»–ի փոխանցմամբ՝ Հոլիվուդի հետնաբեմում առկա է մանկապիղծների խմբավորում, որոնց թաքցնում են պրոդյուսերները, մենեջերները և ազդեցիկ գործընկերները։

«Մանկապիղծները դուրս են գալիս որսի փակ միջոցառումների ժամանակ, որտեղ ներկա են նաև երիտասարդ դերասանները», – պատմել է Վուդը՝ հավելելով, որ անձամբ ինքը նրանց երբեք չի հանդիպել, քանի որ մայրը արգելում էր նրան այցելել նման հավաքների։

«Ցավոք սրտի, մանկապիղծների զոհերը նախընտրում են լռել այդ ամենի մասին», – եզրափակել է Վուդը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը