Լրահոս

24.05.2016 16:40


Ավտոբուսի սրահում պայուսակից դրամապանակ էր գողացել

Ավտոբուսի սրահում պայուսակից դրամապանակ էր գողացել

Մայիսի 22-ին՝ ժամը 1-ին, 1995 թ. ծնված Թամարա Գ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ թիվ 58 երթուղային ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է հայկական, ռուսական և վրացական արժույթի ընդհանուր առմամբ մոտ 100.000 դրամ գումար:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, մայիսի 23-ին, ժամը 15.30-ին, մետրոպոլիտենի «Բարեկամության» կայարանի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, ով խոստովանել է գողությունը:
Դրամապանակն առգրավվել է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը