Աշխարհ

25.05.2016 10:40


Պենտագոնը ՌԴ հետ համատեղ արշավ չի ծրագրում ԻՊ դեմ

Պենտագոնը ՌԴ հետ համատեղ արշավ չի ծրագրում ԻՊ դեմ

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Միշել Բալդանսան հայտարարել է, որ ԱՄՆ ՊՆ–ն չի ծրագրում համատեղ ռազմական գործողություններ Ռուսաստանի հետ ընդդեմ «Իսլամական պետության»։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Ներկայումս մենք ՌԴ հետ որևէ ռազմական գործողություն չեք ծրագրում»,–ասել է Բալդանսան։

Նրա խոսքով՝ Սիրիայում ԱՄՆ նպատակը մնում է ԻՊ դեմ պայքարը և «տեղական հիմնավորված ուժերին» օժանդակելը, որոնք կարող են պայքարել ԻՊ հետ։

«Մենք նշում ենք, որ Ռուսաստանը սկսել է կենտրոնանալ Սիրիայում ԻՊ դեմ գրոհների վրա՝ իրագործելով հրադադարի համաձայնագիրը»,–ասել է ամերիկյան պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը