Աշխարհ

25.05.2016 14:25


Ֆլորենսիայի կենտրոնում մի քանի տասնյակ մեքենաներ «սահել են» հսկայական փոսը (տեսանյութ)

Ֆլորենսիայի կենտրոնում մի քանի տասնյակ մեքենաներ «սահել են» հսկայական փոսը (տեսանյութ)

Ֆլորենսիայի կենտրոնում 20 մեքենա հայտնվել է հսկայական՝ 200 մ երկարությամբ և 7 մ լայնությամբ փոսի մեջ, որը գոյացել է բնահողի իջվածքի պատճառով։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։ Դեպքը տեղի է ունեցել Առնոյի առափնյա փողոցում՝ պատմական Հին կամրջի մոտ։

«Ոչ ոք, բարեբախտաբար, չի տուժել, բայց վնասը վիթխարի է»,–հայտարարել է Ֆլորենսիայի քաղաքապետ Դարիո Նարդելլան։

Մասնագետների կարծիքով հողի էրոզիան առաջացրել են Առնո գետի ջրերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը