Աշխարհ

26.05.2016 11:10


Ճապոնիայում մեկնարկել է «G7»–ի գագաթաժողովը (տեսանյութ)

Ճապոնիայում մեկնարկել է «G7»–ի գագաթաժողովը (տեսանյութ)

Ճապոնիայի Հոնսյու կղզում մեկնարկել է «G7»–ի գագաթաժողովը, որի մասնակիցներին ողջունել է երկրի վարչապետ Սինձո Աբեն։

Ինչպես տեղեկացնում է NHK–ը, սա 2008թ. Հոկկայդոյում տեղի ունեցած հանդիպումից հետո առաջին գագաթաժողովն է Ճապոնիայում։ Իսե տաճարում անցկացվող միջոցառումներից հետո երկրների առաջնորդները մեկնելու են Քաշիկոջիմա կղզում գտնվող հյուրանոց, որը հանդիսանում է գագաթաժողովի հարթակ։

Նշվում է, որ ճաշի ժամանակ առաջնորդները կքննարկեն «G7»–ի արժեքները, ինչպես նաև համերաշխության և գլոբալ տնտեսության հարցերը։

Հաջորդող հինգ նիստերի ընթացքում քննարկվելու են գլոբալ տնտեսական աճին աջակցության, ահաբեկչության դեմ պայքարի, փախստականների հետ կապված իրավիճակի, ինչպես նաև կլիմայի փոփոխության հարցերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը