Լրահոս

26.05.2016 15:52


Ավտոմեքենայում օձ է հայտնաբերվել

Ավտոմեքենայում օձ է հայտնաբերվել

Մայիսի 26-ին՝ ժամը 10.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 37/25 տան բակում գտնվող ավտոմեքենայում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները «Օպել» մակնիշի 34 VA 984 պ/հ (վարորդ՝ Գ. Գ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածում հայտնաբերել և անվտանգ տարածք են տեղափոխել սահնոձ տեսակի օձ։

Այս խորագրի վերջին նյութերը