Լրահոս

26.05.2016 17:16


Ա. Բեգլարյան. «ԼՂ կառավարությունը նպատակահարմար է գտնում, որ թալիշցիները Թալիշ չտեղափոխվեն»

Ա. Բեգլարյան. «ԼՂ կառավարությունը նպատակահարմար է գտնում, որ թալիշցիները Թալիշ չտեղափոխվեն»

Լեռնային Ղարաբաղի կառավարությունը որոշել է ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշից տեղահանված շուրջ 500 բնակիչների վերաբնակեցնել Լեռնային Ղարաբաղի այլ համայնքներում։

Լեռնային Ղարաբաղի վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ կառավարությունը թալիշցիներին առաջարկում է տեղավորվել Շուշիում և Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղում առկա՝ նրանց համար նախապատրաստված տներում և կացարաններում, որտեղ ստեղծված են բնակության համար անհրաժեշտ նորմալ պայմաններ:

«Նշածս առաջարկները վերաբերում են նաև Հայաստանում ապաստանած թալիշցիներին, ում արդեն կոչ է արվել վերադառնալ Արցախ...», - ասաց Բեգլարյանը։

Խոսնակը նշել է՝ այս պահին, անվտանգության նկատառումներից ելնելով, Լեռնային Ղարաբաղի կառավարությունը նպատակահարմար է գտնում, որ թալիշցիներն այնտեղ չտեղափոխվեն։

Մանրամասն՝ «Ազատությունում»

Այս խորագրի վերջին նյութերը