Աշխարհ

27.05.2016 10:20


7-ամյա երեխան փափուկ խաղալիքով ծեծի է ենթարկել զինված կողոպտչին (տեսանյութ)

7-ամյա երեխան փափուկ խաղալիքով ծեծի է ենթարկել զինված կողոպտչին (տեսանյութ)

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Մերիլենդում, որտեղ, ինչպես տեղեկացնում է «Լայֆ»-ը, զինված հանցագործը մուտք էր գործել համակարգչային խաղերի խանութ՝ կողոպտելու այն:

Աղբյուրի փոխանցմամբ` գնորդներից և վաճառողներից ոչ ոք, սակայն, չի համարձակվել դիմադրել գողին: Վճռականություն է ցուցաբերել միայն 7-ամյա տղան, ով հարձակվել է զինված տղամարդու վրա և փափուկ խաղալիքով սկսել հարվածներ հասցնել:

Բարեբախտաբար, հանցագործը, դիմադրելով խիզախ երեխային, չի վնասել նրան, այլ պարզապես կանգնեցրել է բոլորին պատի մոտ, վերցրել գումարը և հեռացել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը