Լրահոս

27.05.2016 10:06


ՃՏՊ Իջևան քաղաքում

ՃՏՊ Իջևան քաղաքում

Մայիսի 26-ին՝ ժամը 23.11-ին, ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի շուկայի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» մակնիշի 98 AQ 008 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Մ., 1975 թ. ծնված) և «ՎԱԶ-2107» մակնիշի 34 VO 608 պետհամարանիշի (վարորդ՝ Ռ. Մ., 1989 թ. ծնված) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հ. Մ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Իջևան քաղաքի Բ/Կ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են մեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը