Լրահոս

27.05.2016 10:30


ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

Մայիսի 26-ին՝ ժամը 12.50-ից մինչև ժամը 20.40-ն, ընդամենը թվով 70 հակակարկտային կայանքներից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 4 ամպ՝ առաջին կարգի և 3 ամպ՝ երկրորդ կարգի, կատարվել է 11102 կրակոց:

Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:

***

Մայիսի 26-ին՝ ժամը 17.40-ից մինչև ժամը 20.43-ն, ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 9 կայանքներից Տավուշի մարզի Արճիս, Բագրատաշեն, Պտղավան, Լճկաձոր և Հաղթանակ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2200 կրակոց:

***

Մայիսի 26-ին՝ ժամը 17.37-ից մինչև ժամը 20.40-ն, ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 24 կայանքներից Լոռու մարզի Միխաելովկա, Ծաթեր, Այգեհատ, Օձուն, Ամրակից, Ագարակ, Լեջան, Յաղդան, Կողես, Հագվի, Վարդաբլուր, Մղարթ, Արևածագ, Կարմիր Աղեկ, Կուրթան և Գյուլագարակ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 4734 կրակոց:

***

Մայիսի 26-ին՝ ժամը 19.05-ից մինչև ժամը 19.36-ն, ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 16 կայանքներից Արագածոտնի մարզի Ակունք, Մրգաշեն, Նոր գեղի, Արգել, Զորավան և Քանաքեռավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2440 կրակոց:

***

Մայիսի 26-ին՝ ժամը 17.34-ից մինչև ժամը 18.00-ն, ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 15 կայանքներից Շիրակի մարզի Անուշավան, Արևիկ, Բասեն, Մեղրաշեն, Փանիկ և Մանթաշ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1328 կրակոց:

***

Մայիսի 26-ին՝ ժամը 17.37-ից մինչև ժամը 17.54-ն, ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 2 կայանքներից Տավուշի մարզի Արճիս համայնքի տարածքներում ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 200 կրակոց:

***

Մայիսի 26-ին՝ ժամը 16.56-ից մինչև ժամը 17.01-ն, ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 3 կայանքներից Լոռու մարզի Ծաթեր, Օձուն և Այգեհատ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 150 կրակոց:

***

Մայիսի 26-ին՝ ժամը 12.50-ից մինչև ժամը 12.56-ն, ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 1 կայանքից Լոռու մարզի Միխաելովկա համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 50 կրակոց:

Այս խորագրի վերջին նյութերը