Աշխարհ

27.05.2016 10:50


ՌԴ–ում ԱՄՆ–ի հետ սերտ համագործակցություն են ակնկալում Ռաքքան ազատագրելու հարցում

ՌԴ–ում ԱՄՆ–ի հետ սերտ համագործակցություն են ակնկալում Ռաքքան ազատագրելու հարցում

Ռուսաստանի նախագահի՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ Մոսկվան ԱՄՆ–ի հետ ավելի սերտ համագործակցություն է ակնկալում սիրիական Ռաքքան ազատագրելու հարցում։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

«Արտաքին գործերի, պաշտպանության նախարարների մակարդակով շփումներ, բնականաբար, առկա են։ Այդ շփումները մենք տեսնում ենք ամենօրյա ռեժիմով, դրա համար էլ, իհարկե, իրականանում են տեղեկատվության փոխանակում և քննարկումներ»,–նշել է Բոգդանովը՝ ընդգծելով, որ «ռուսական կողմն ավելի սերտ փոխգործակցություն է ակնկալում Սիրիայի ազատագրման հարցում»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիական ընդդիմությունն ու քրդերը սկսել են գրոհել Ռաքքան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը