Աշխարհ

27.05.2016 11:35


Պուտինը Ռուսաստանն իսլամական աշխարհի հուսալի դաշնակից է անվանել

Պուտինը Ռուսաստանն իսլամական աշխարհի հուսալի դաշնակից է անվանել

Իսլամական աշխարհը միշտ կարող է, ի դեմս Ռուսաստանի, հուսալի դաշնակցի գտնել, որն օգնություն կցուցաբերի կենսական խնդիրների լուծման հարցում։ Այս մասին, РИА «Новости»–ի փոխանցմամբ, Պուտինը հայտարարել է «Ռուսաստան–իսլամական աշխարհ» խմբի նիստի մասնակիցներին։

«Կուզենայի հաստատել, որ, ի դեմս Ռուսաստանի, իսլամական աշխարհը միշտ հուսալի դաշնակցի կգտնի՝ պատրաստ աջակցելու կենսական խնդիրների լուծման հարցում», –նշել է ռուս առաջնորդը։

Պուտինը նաև հույս է հայտնել, որ կայացած նիստը կնպաստի վստահության ու ՌԴ և մահմեդական երկրների միջև փոխգործակցության ամրապնդմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը