Լրահոս

27.05.2016 14:55


Ավետիսյանների սպանության գործով քաղհայց ներկայացվեց ընդդեմ Ռուսաստանի

Ավետիսյանների սպանության գործով քաղհայց ներկայացվեց ընդդեմ Ռուսաստանի

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով դատը։ «Ազատության» փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստի ժամանակ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները քաղհայց են ներկայացրել ընդդեմ Ռուսաստանի:

Հայցով նրանք պահանջում են Ավետիսյանների ընտանիքի սպանված հինգ մեծահասակ անդամների համար որպես բարոյական վնասի փոխհատուցում վճարել 50-հազարական, երկու երեխաների համար՝ 100-հազարական եվրո:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ընդունեց քաղհայցն ու որոշեց այն թարգմանել և ուղարկել Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցներին: Ակնկալվում է, որ պատասխանը կհրապարակվի մոտ մեկ ամսից՝ գործով հաջորդ դատական նիստին:

Ավելի վաղ «Ազատությունը» գրել էր, որ դատարանն այսօր լսելու է ռուսական ռազմաբազայի ծառայող Աշոտ Կարապետյանին, ում անունը հիշատակված է ռազմաբազայի մի քանի զինվորների նախաքննական ցուցմունքներում։ Անցյալ դատական նիստին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Միհրան Պողոսյանը Աշոտ Կարապետյանին հարցաքննելու միջնորդություն ներկայացրեց։

Այս խորագրի վերջին նյութերը