Լրահոս

27.05.2016 15:10


Քարաշեն գյուղի ոլորաններում ցիստեռն է շրջվել

Քարաշեն գյուղի ոլորաններում ցիստեռն է շրջվել

Մայիսի 27-ին՝ ժամը 12.19-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քարաշեն գյուղի ոլորաններում շրջվել է ցիստեռն. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել Է, որ Գորիս-Քարաշեն ավտոճանապարհի 13-րդ կմ-ում «КамАЗ» մակնիշի վառելիք տեղափոխող ցիստեռնը (վարորդ՝ 1989 թ. ծնված Ա. Խ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը