Լրահոս

27.05.2016 19:00


Բնակարանի դռան փականը բացելով՝ հյուրասենյակից գողացել էին ոսկյա զարդեր

Բնակարանի դռան փականը բացելով՝ հյուրասենյակից գողացել էին ոսկյա զարդեր

Մայիսի 24-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1987 թ. ծնված Վարդուհի Ք.-ի բնակարանի դռան փականը բացելով՝ հյուրասենյակից գողացել են ոսկյա զարդեր` պատճառելով 590.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1991 թ. ծնված Արմիկ Կ.-ն, ով հյուրընկալվել էր Վարդուհի Ք.-ի բնակարանում:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը