Լրահոս

27.05.2016 21:30


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Մայիսի 28-30-ը՝ ժամանակ առ ժամանակ, 31-ին և հունիսի 1-ին՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-30-ին կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում

Մայիսի 28-30-ը՝ ժամանակ առ ժամանակ, 31-ին և հունիսի 1-ին՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 18-23 մ/վրկ արագությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը