Աշխարհ

28.05.2016 10:25


Փհենյանը սպառնացել է ռմբակոծել Սեուլի նավերը

Փհենյանը սպառնացել է ռմբակոծել Սեուլի նավերը

Հյուսիսային Կորեան սպառնացել է ռմբակոծել հարավկորեական բոլոր նավերը, որոնք հատելու են Դեղին ծովում գտնվող Հյուսիսային սահմանազատիչ գիծը:

Ինչպես տեղեկացնում է «Ռենհապը», ԿԺԴՀ-ի բանակի գլխավոր շտաբի հայտարարությունը հաջորդել է հյուսիսկորեական նավերի կողմից սահմանը հատելու արդյունքում Հարավային Կորեայի կողմից արձակված հինգ նախազգուշացնող կրակոցներին:

«Այսուհետև մենք առանց նախազգուշացնելու ուղիղ կրակ ենք բացելու Հարավային Կորեայի խամաճիկային ռազմական նավերի ուղղությամբ, եթե նրանք գոնե 0,001մմ-ով դեպի մեր կողմ հատեն ռազմական դեմարկացիոն գիծը», - ասված է հայտարարության մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը