Աշխարհ

28.05.2016 10:30


Պուտինն ասացվածքով է պատասխանել Պորոշենկոյի՝ Ղրիմը վերադարձնելու հայտարարությանը

Պուտինն ասացվածքով է պատասխանել Պորոշենկոյի՝ Ղրիմը վերադարձնելու հայտարարությանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ համատեղ ասուլիսում մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ Ղրիմն ու Դոնբասը վերադարձնելու մասին հայտարարությունը:

«Ինչ վերաբերում է Ղրիմին, ապա այդ հարցը, մենք կարծում ենք, վերջնականապես փակված է: Դա Ղրիմում ապրող մարդկանց պատմական որոշումն է, և այդ հարցով Ռուսաստանը ոչ մեկի հետ ոչ մի քննարկում չի անելու։ Իմ միտքն է գալիս հայտնի առածը՝ «Տա Աստված՝ ձեր հորթն ուտի մեր գայլին»»,- Պուտինի խոսքն է մեջբերում ՏԱՍՍ–ը։

Հիշեցնենք՝ ՌԴ–ում դատապարտված ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյի՝ Ուկրաինա վերադառնալուց հետո Պորոշենկոն հայտարարել էր, որ «Կիևը կվերադարձնի» նաև Ղրիմն ու Դոնբասը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը