Աշխարհ

28.05.2016 10:55


Կալիֆոռնիայում Թրամփի կողմնակիցների և ընդդիմախոսների միջև բախում է տեղի ունեցել (տեսանյութ)

Կալիֆոռնիայում Թրամփի կողմնակիցների և ընդդիմախոսների միջև բախում է տեղի ունեցել (տեսանյութ)

ԱՄՆ Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կողմնակիցների և ընդդիմախոսների միջև բախում է տեղի ունցել:

Ինչպես տեղեկացնում է CNN-ը, դեպքը, որին մասնակցել է մոտ հազ մարդ, տեղի է ունեցել քաղաքում Թրամփի կողմից անցկացված նախընտրական միջոցառումից հետո: Քաղաքական գործչի ընդդիմախոսները սպասում էին նրան կոնֆերանսի դահլիճից դուրս` բողոքելով հանրապետականի հականերգաղթային կոչերի դեմ:

Կողմերը միմյանց ուղղությամբ տարբեր առարկաներ, հիմնականում՝ շշեր էին նետում: Բախումների մասնակիցներին ստիպված է եղել հանդարտեցնել ոստիկանությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը