Լրահոս

29.05.2016 09:35


Հրդեհ Րաֆֆու փողոցում

Հրդեհ Րաֆֆու փողոցում

Մայիսի 28-ին՝ ժամը 23.37-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 85/5 հասցեում գտնվող՝ թիվ 76 մանկապարտեզում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մանկապարտեզի 1-ին հարկում գտնվող պահեստային հատվածում՝ 15 քմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.06-ին, մարվել՝ 00.11-ին: Այրվել է 6 մանկական մահճակալ՝ մասամբ, 2 պատուհանագոգ՝ ամբողջությամբ և ձևախախտվել են 7 պլաստմասե աթոռ:

Այս խորագրի վերջին նյութերը