Լրահոս

30.05.2016 13:40


Բռնվեց բանկոմատից գողություն կատարելիս

Բռնվեց բանկոմատից գողություն կատարելիս

Մայիսի 29-ի գիշերը ոստիկանության Մաշտոցի բաժնի՝ ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Մազմանյան փողոցի թիվ 5/13 հասցեում գտնվող գեղեցկության սրահից, գողության փորձ կատարելու պահին, բռնել և բերման է ենթարկել 1993 թ. ծնված Իշխան Ա.-ին:
Պարզվել է, որ նա ժամը 3-ին տեխնիկական միջոցների գործադրմամբ քանդել է Մազմանյան փողոցի թիվ 5/12 հասցեում գործող ծաղկի սրահի հետնամասի երկաթյա դռան փականը, սակայն չկարողանալով բացել՝ կոտրել և բացել է Մազմանյան փողոցի թիվ 5/13 հասցեում գտնվող գեղեցկության սրահի պատուհանը, մտել ներս և սրահում տեղադրված բանկոմատը կոտրելով` փորձել գողություն կատարել:
Իշխան Ա.- ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը