Լրահոս

30.05.2016 14:57


Հայաստանի լեռներում անցկացվել են ռուսական ռազմակայանի հրամանատարական կազմի հավաքներ

Հայաստանի լեռներում անցկացվել են ռուսական ռազմակայանի հրամանատարական կազմի հավաքներ

Հայաստանի ռուսական ռազմակայանում ավարտվել են գումարտակների եւ դիվիզիոնների հրամանատարական կազմի հրահանգչամեթոդական հավաքները: Մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 100 սպաների հետ պարապմունքներն անցկացվել են «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում՝ ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա:

Ինչպես տեղեկացնում է «Artsakhpress.am»–ը՝ ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը հղումով, հավաքների ընթացքում սպաները հանձնել են կրակային, շարային, մարտավարական, ֆիզիկական, հատուկ պատրաստության, մարտական ավտոմեքենաների վարման, ճառագայթումային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության եւ ուղեցույց փաստաթղթերի իմացության նորմատիվները: Նաեւ նրանք բարձրացրել են անձնակազմի հետ պարապմունքների անցկացման մեթոդական վարպետության մակարդակը, յուրացրել սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ հանդերձանքի արդի նմուշները, որոնք միավորման սպառազինությունում ստացվել են 2015 – 2016 թվականներին:

Ռազմակայանի հրետանային եւ զենիթահրթիռային ստորաբաժանումների հրամանատարները յուրացրել են հետախուզման, հրետանու կրակի ճշտման եւ նշանառման նպատակով արդի անօդաչու ավիացիոն տեխնիկայի կիրառումը:

Գործնական պարապմունքներում սպաները մասնակցել են պայմանական հակառակորդի գործողությունների հետախուզման, առանձնապես կարեւոր կրակային միջոցների հայտնաբերման եւ ոչնչացման մարտավարական գործողությունների խաղարկմանը՝ «Օռլան-10» եւ «Նավոդչիկ-2» արդի հետախուզական անօդաչու թռչող համալիրների օգտագործմամբ:

Հավաքներն ավարտվել են միավորման հակաահաբեկչության ստորաբաժանման ցուցադրական վարժանքով:

«Artsakhpress.am»

Այս խորագրի վերջին նյութերը