Լրահոս

31.05.2016 14:30


Մեկնած օպերատիվ խումբը խաչմերուկում փամփուշտներ հայտնաբերեց

Մեկնած օպերատիվ խումբը խաչմերուկում փամփուշտներ հայտնաբերեց

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Ա. Խաչատրյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում տարբեր տրամաչափի փամփուշտներ է գտել:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները նշված վայրից հայտնաբերել են 7,62 մմ տրամաչափի` 6, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 13 և «ՊՍՄ» տիպի ատրճանակի 5,45 մմ տրամաչափի 1 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Ձեռնարկվում են միջոցառումներ փամփուշտները նշված վայրում թողած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը