Մեկնաբանություն

16.07.2016 13:25


Հայաստանի ու Սերժ Սարգսյանի շահերը

Հայաստանի ու Սերժ Սարգսյանի շահերը

2008–ից հետո ՀՀ–ն ու ՀՀ քաղաքացին լուրջ գին են վճարել այսպիսի իշխանություն ունենալու համար։

Արտագաղթը, աղքատության աճը, «Ֆուտբոլային» դիվանագիտությունը, եվրաասոցացման արկածախնդրությունը, տնտեսական հետընթացը, փակված բիզնեսները, կապիտալի փախուստը, ԵՏՄ–ի «պադվալում» հայտնվելը, չորսօրյա պատերազմը, չորս օրում հարյուրից ավելի զոհ տալը, առաջնագծում ռազմավարական դիրքերի կորուստը ... Սա այն գինն է, որը մենք վճարել ենք Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում։

Հիմա ՀՀԿ ղեկավարն առաջարկում է նոր գին վճարել։ Զոհասեղանին է հայտնվել Ղարաբաղը։

Մամուլով տարածում են, թե նա ասել է, որ եթե տարածքները չտանք, ապա պատերազմ կլինի։ Հաստիքային ՀՀԿ–ականներն էլ հայտարարում են, թե այն տարածքները, որոնք այնքան էլ կարևոր չեն Արցախի անվտանգության համար, կարելի է տալ։

Հաշվի առնելով ընթացիկ զարգացումները՝ Սարգսյանը Ղարաբաղի հարցով բանակցություններում Հայաստանը վերածել է ակտիվ դիտորդի, որը սպասում է, թե ինչ պետք է որոշեն միջնորդներն ու Ադրբեջանը, և հույսը դրել է այն բանի վրա, որ Ալիևը կտապալի գործընթացը։ Ասել է թե՝ Սարգսյանի ղեկավարման օրոք Հայաստանը դուրս է մղվել Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացից։

Ինչ վերաբերում է «տարածքնե՞ր, թե՞ պատերազմ» երկընտրանքին, ապա այն կեղծ է։ Սարգսյանն ինքն է հայտնվել փակուղում՝ համաձայնություն տալով Կազանում ներկայացված փաստաթղթին։ Բայց դա չի նշանակում, որ փակուղում պետք է հայտնվի նաև Հայաստանը։ Սարգսյանի անձնական ու Հայաստանի անվտանգության շահերը խոր հակադրության մեջ են։ Այնպես որ, ընտրության հարց չկա այստեղ։ Գերադասելի են Հայաստանի շահերը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը