Աշխարհ

23.07.2016 12:09


Չինացի գործատուն իր անփույթ աշխատակիցներին ստիպել է դառը դդում ուտել

Չինացի գործատուն իր անփույթ աշխատակիցներին ստիպել է դառը դդում ուտել

Չինական «Leshang Decorations» ընկերության տնօրենը որոշել է իր անփույթ աշխատակիցներին ստիպել է դառը դդում ուտել, նրանց գործընկերներին էլ ստիպել է նայել այդ ծաղրանքին։ Այս մասին հաղորդում է «Shanghaiist»–ը։

Պատժի նոր մեթոդի մասին հայտնի է դարձել չինական «WeChat» սոցիալական կայքի հրապարակումներից։ Աշխատակիցների խոսքերով՝ նման պատժի է ենթարկվել ընկերության 100 աշխատակիցներից 40–ը։

Պարբերականը նշում է, որ նախկինում աշխատանքային վատ ցուցանիշների համար աշխատակիցներին ստիպում էին վազել, մարզվել, սակայն ղեկավարությունը որոշել է, որ նման մեթոդներն արդեն արդյունավետ չեն։ Այժմ անփույթ աշխատակիցներն ուտում են դառը դդում. ընդ որում, եթե նրանց չի հաջողվում դա կուլ տալ, ապա բերում են նոր չափաբաժիններ։

«Shanghaiist»–ը հայտնում է, որ որոշ աշխատակիցներ իրոք սկսել են ավելի լավ աշխատել։ Ընդ որում, նոր աշխատակիցներից ամեն երկրորդը ցանկացել է լքել ընկերությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը