Լրահոս

25.07.2016 19:11


Ադամանդի գործարանի մոտ այրվել է 3000 քմ խոտածածկույթ

Ադամանդի գործարանի մոտ այրվել է 3000 քմ խոտածածկույթ

Հուլիսի 24-25-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 3/14 շենքի մոտակայքում այրվել է մոտ 500 քմ խոտածածկույթ, Ամառանոցային 2-րդ տարածքի թիվ 73ա տնակի մոտակայքում՝ մոտ 1000 քմ:

Արարատի մարզի Արարատ գյուղում այրվել է մոտ 500 քմ խոտածածկույթ, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ա թաղամասի 4-րդ փողոցի 43-րդ տան մոտակայքում՝ մոտ 500 քմ, Արզնու ամառանոցների 2-րդ թաղամասի մոտակայքում` մոտ 1 հա բուսածածկույթ, Արզնի առողջարանի (նախկին ԼԵՉ կամիսիայի) մոտակայքում՝ մոտ 500 քմ չոր խոտածածկույթ, Նոր Հաճն քաղաքի Ադամանդի գործարանի մոտակայքում՝ 3000 քմ, Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 7000 քմ բուսածածկույթ: Ձորաղբյուր-Զովք ավտոճանապարհին՝ Ձորաղբյուր գյուղի վերջնամասում այրվել է մոտ 3 հա խոտածածկույթ, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ Արևաշող գյուղի մոտակայքում՝ մոտ 2000 քմ և 15 մրգատու ծառ, Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի «Ղուրղոբին» կոչվող հանդամասում՝ 1 հա:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը