Աշխարհ

25.07.2016 16:15


Պուտինը չի գնա Ռիոյի Օլիմպիադայի բացմանը

Պուտինը չի գնա Ռիոյի Օլիմպիադայի բացմանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում ներկա գտնվել Ռիո–դե–Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերի բացմանը։ «vesti.ru»–ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Վերջինը նշել է՝ Պուտինն այդ օրերին աշխատելու է իր օրակարգով, և դժվարացել է պատասխանել հարցին՝ կմասնակցի՞ արդյոք Պուտինը որևէ մրցման։

«Դեռևս չգիտեմ՝ ինչ որոշում կընդունի նախագահը»,–նշել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը հավելել է՝ ՌԴ–ն առաջվա նման պատրաստ է համագործակցել WADA–ի հետ դոպինգի հարցով հետաքննության գործով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը