Լրահոս

25.07.2016 18:25


Անի Նավասարդյանն ազատ է արձակվել

Անի Նավասարդյանն ազատ է արձակվել

3 օր ձերբակալվածների պահման վայրում գտնվող «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Անի Նավասարդյանը րոպեներ առաջ ազատ է արձակվել:

Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը, Անիի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ չեն եղել փաստական տվյալներ, որ նա մասնակցել է զանգվածային անկարգություններին:

Անի Նավասարդյանը բավականին ակտիվ էր Խորենացի փողոցում կազմակերպված հավաքի ժամանակ: Նա ոստիկանության առջեւ պայմաններ էր դնում՝ գունդը գրաված զինյալներին սնունդ փոխանցելու համար: Հենց այդ օրը եղան բախումներ, եւ 51 անձ հոսպիտալացվեց:

Անի Նավասարդյանը ՊՊԾ գունդը գրաված անձանցից Սմբատ Բարսեղյանի հորաքրոջ աղջիկն է։

«Ա1+»

Այս խորագրի վերջին նյութերը