Լրահոս

26.07.2016 11:59


ՄԻՊ–ի կողմից սկսվել են բողոքների քննարկման ընթացակարգեր

ՄԻՊ–ի կողմից սկսվել են բողոքների քննարկման ընթացակարգեր

2016 թվականի հուլիսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ընդհանուր թվով ստացվել է բանավոր եւ գրավոր 114 հաղորդում:

Ներկայացված հաղորդումները հիմնականում վերաբերել են ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելուն, նրանց նկատմամբ բռնության գործադրմանը, քաղաքացիների անձնական իրերը սահմանված ընթացակարգերի խախտմամբ վերցնելուն եւ չվերադարձնելուն, Ոստիկանության բաժիններ փաստաբանների մուտքը խոչընդոտելուն եւ բերման ենթարկվածների՝ զանգի իրավունքը չապահովելուն:

Նշված հաղորդումների, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած տվյալների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից սահմանված կարգով սկսվել են բողոքների քննարկման ընթացակարգեր: Համապատասխան իրավասու պետական մարմիններին ներկայացվել են ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր պարզաբանումներ ստանալու պահանջներ:

Ստեղծված իրավիճակին եւ քաղաքացիների՝ բերման ենթարկելու իրավական հիմքերին, նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով ինչպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անձամբ, այնպես էլ աշխատակազմի ներկայացուցիչները կատարել են 40-ից ավելի այցելություններ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, բժշկական հաստատություններ եւ այլն:

Մեր կողմից արձանագրված դեպքերի, ձեռնարկված միջոցների մասին ուշ կներկայացվեն համապատասխան գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ առաջարկներ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը