Աշխարհ

26.07.2016 14:40


Ֆրանսիայում պատանդներին ազատ արձակելու գործողության ընթացքում քահանա է զոհվել

Ֆրանսիայում պատանդներին ազատ արձակելու գործողության ընթացքում քահանա է զոհվել

Ֆրանսիական Ռուանա քաղաքի մոտ պատանդներ վերցրածները քահանայի են սպանել։ Այս մասին հայտնում է «Le Figaro»–ն։ BTM TV–ն էլ իր հերթին հաղորդել է, որ ավելի վաղ ազատ արձակված պատանդներից մեկին շտապ օգնության մեքենայով են տարել։

Ֆրանսիական հատուկջոկատայինները չեզոքացրել են պատանդներ գրաված երկու մարդու։

«Երկու մարդ՝ զինված սառը զենքով, եկեղեցի է մտել հետնամուտքով և 5 մարդու պատանդ վերցրել»,–ավելի վաղ «Ֆիգարոյին» հաղորդել էր ոստիկանության աղբյուրը։

Պատահայրի վայր են մեկնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և ՆԳՆ ղեկավար Բեռնար Քազնևը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը