Աշխարհ

26.07.2016 17:34


Ուժգին պայթյուն Ադրբեջանի «Արազ» զինագործարանում (տեսանյութ)

Ուժգին պայթյուն  Ադրբեջանի  «Արազ» զինագործարանում (տեսանյութ)

Քիչ առաջ Ադրբեջանի Շիրվան քաղաքի «Արազ» զինագործարանում ուժգին պայթյուն է որոտացել, բռնկվել է հրդեհ։ Առնվազն 10 մարդ է տուժել պայթյունի հետևանքով՝ հայտնում են տեղի ԶԼՄ–ը։

Վիրավորներին արդեն տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրանց վիճակի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ։

APA գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը պատկանող գործարանի տարածքում հրդեհը մարելու համար ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ բրիգադներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը