Լրահոս

27.07.2016 10:09


ՄԻՊ-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել բերման ենթարկվածների մասին (լրացված)

ՄԻՊ-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել բերման ենթարկվածների մասին (լրացված)

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգեր են ստացվել գիշերը Խորենացի փողոցից բերման ենթարկվածների մասին: Ահազանգ եղավ նաև այն մասին, որ բերման ենթարկվածների թվում անչափահաս կա, այս պահին տվյալ տեղեկատվությունը չի հաստատվել: Պաշտպանի աշխատակազմն ահազանգերի հիման վրա իրականացնում է համապատասխան գործողություններ:

***

«NewsBook»-ի հետ զրույցում ՄԻՊ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանն ասել է՝ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է արտակարգ ռեժիմով աշխատանքը:

Աշխատանքային խմբերն այցելություններ են կատարում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ, դատապարտյալների հիվանդանոց: Եգանյանի փոխանցմամբ՝ այս պահին բերման ենթարկվածների թվի վերաբերյալ ամբողջական տեղեկություն չկա:

Այս խորագրի վերջին նյութերը