Աշխարհ

27.07.2016 12:00


Անկարան բարձր է գնահատում Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցը

Անկարան բարձր է գնահատում Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցը

Անկարան բարձր է գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազանգը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երկրում հեղաշրջման փորձ կատարելուց հետո: Ռուսաստանի աջակցությունը շատ մեծ էր: Այս մասին, Риа «Новости»–ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը։

Փոխվարչապետի խոսքով՝ պետական հեղաշրջման փորձի հաջորդ օրն իսկ Ռուսաստանը լուրջ աջակցություն է ցուցաբերել՝ ընդգծելով իր հավատարմությունը Թուրքիայի ընտրված կառավարությանը:

«Մենք իսկապես բարձր ենք գնահատում Ռուսաստանի նախագահի հեռախոսազանգը Թուրքիայի նախագահին»,- ասել է Մեհմեթ Շիմշեքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը