Աշխարհ

28.07.2016 17:15


Ջեյմս Քեմերոնը Հիլարի Քլինթոնի համար ֆիլմ է նկարահանել (տեսանյութ)

Ջեյմս Քեմերոնը Հիլարի Քլինթոնի համար ֆիլմ է նկարահանել (տեսանյութ)

Կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնը ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի համար ֆիլմ է նկարահանել։

Քեմերոնն իր նոր աշխատանքը՝ «Ո՛չ իրապատում շոու» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը՝ նվիրված համաշխարհային կլիմայական խնդիրներին, ցույց է տվել Ֆիլադելֆիայում, որտեղ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համագումարն է անցնում։ Այս մասին հայտնում է «Vulture»–ը։

Անտառային հրդեհների, ջրհեղեղների, Սենդի մրրիկի մասին պատմող ֆիլմում նաև ասվում է, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը սպառնալիք է ամերիկացի երեխաների համար, քանի որ հավատում է գլոբալ տաքացմանը։ Ժապավենի վերջում էլ Հիլարի Քլինթոնը կես մլրդ արևային մարտկոցներ է տեղակայում ամբողջ երկրում, որոնցից երկիրը կարող է «մաքուր էներգիա» ստանալ։

Կադրերում նաև Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ, դերասան Առնոլդ Շվարցենեգերն է երևում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը