Քաղաքական

29.07.2016 06:33


Օր 13–րդ. ուղիղ միացում Խորենացի փողոցից

Օր 13–րդ. ուղիղ միացում Խորենացի փողոցից

Գիշերը ոստիկանության ՊՊԾ գնդին հարակից տարածքում անցել է առանց միջադեպերի։

Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում կրկին հավաք տեղի ունեցավ, ու չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ որոշվեց երթ կազմակերպել դեպի Բաղրամյան։ Երթը, սակայն, ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում, որտեղից ցուցարարները կրկին վերադարձան Ազատության հրապարակ։

«Ես չասացի՝ գնում ենք Բաղրամյան, ասացի՝ գնում ենք դեպի՛ Բաղրամյան,–նշեց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Ֆրանիայի հրապարակը տրանսպորտային կարևոր հանգուցային կետ է և իրենք խաղաղ անհնազանդության ակցիա իրականացրեցին։

Որոշում կայացվեց այսօր՝ ժամը 19:00–ից կրկին հավաքվել Ազատության հրապարակում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը