29.07.2016 08:02


ՀՀԿ–ն երկու թևի է բաժանվում

ՀՀԿ–ն երկու թևի է բաժանվում

Պատային վիճա՞կ։ Ըհը, բայց պատը երկու կողմի համար էլ պատ է։ Մենք մեր վիճակից ենք խոսում, դուք ՀՀԿ-ն նայեք։ Ինչ խայծ գցեցին՝ չստացվեց (բացի Քրեյզիի Մագան)։ Քարոզչության շեշտադրումները երկու օրը մեկ փոխվում են, այսինքն՝ ներսում խմորումներ են գնում։ Մինչդեռ խնդիրը լուծել պետք է։ Կուսակցությունը երկու թևի է բաժանվում։ Մեկն ասում է՝ կրակի, մյուսը՝ Սեֆիլյանի հետ խոսա։ Էս երկրորդ թևը պակաս ուժեղ չի։

Կրակելուց անկանխատեսելի բան չկա։ Զենքի առկայությունը դեռ չի նշանակում, որ կրակածդ կարաս մարսես։ «Սասնա ծռերը» կրակելուց գուցե էլ չապրեն ու դրան պատրաստ են, իսկ էս կողմի կրակելու նպատակն այստեղ՝ մեր մեջ ապրելու ցանկություն է ենթադրում։ Բացի դա, «Սասնա ծռերը» կորցնելու բան չունի։ Կորցնելու բան ունեն հարուստները։ Փողը կայունություն է սիրում։ Իսկ կրակելու դեպքում փողն անվտանգ չի…

Համբերեք, էլի, մարդիկ։ Այստեղ նյարդերի պատերազմ է։ Շարժումները տաս օրում չեն հաջողում։ Մայդանը 4!!! ամիս տևեց։ Պինոչետը տարիներով ճնշել է։ 88-ի շարժումն ամիսներ ու տարիներ է տևել։ Ես չեմ ասում, թե մենք էդքան ժամանակ ունենք, բայց եկեք դանդաղ շտապենք։ Ուղիղ էնքան, ինչքան անհրաժեշտ ու բավարար է հաջողության հասնելու համար։

Հիմա երկրում պայթյունավտանգ վիճակ է։ Արտաքինից թվում է, թե այդպես չի, բայց հերիք է մի կայծ, ու փողոց դուրս կգան տասնյակ հազարներ։ Կայծը պետք է ճիշտ տեղ ճիշտ ժամանակին։ Թող որ այդ կայծը նյարդային լարված վիճակում Սերժն անի, ոչ թե ժողովուրդը ոչ ճիշտ պահին՝ իր շտապողականության պատճառով։

‪#‎համբերություն‬
‪#‎հաղթանակ‬

Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը