Լրահոս

29.07.2016 16:40


ՀՀ–ում ռուսական ռազմաբազայի մոտոհրաձիգները մարտավարական կրակային վարժանքներ են սկսել

ՀՀ–ում ռուսական ռազմաբազայի մոտոհրաձիգները մարտավարական կրակային վարժանքներ են սկսել

Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ–ում ռուսական ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանումը, հետեւակի մարտական մեքենաների ներգրավմամբ, «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում սկսել է հրաձգության մարտավարական կրակային վարժանքներ:

Մասնակցում է ավելի քան 1500 մոտոհրաձիգ:

Վարժանքները կանցկացվեն մեկ ամիս՝ ծովի մակերևույթից 2 հազար մետր բարձրության վրա:

Վարժանքների մեկնարկից առաջ զինծառայողների համար երկու ամիս անցկացվել են նախապատրաստական աշխատանքներ: Թիրախավորելով պայմանական հակառակորդին՝ զինծառայողները հարձակման դիրքերից խոցում են «տանկ», «հետեւակի մարտական մեքենա», «ուղղաթիռ», «հետեւակի խումբ»,«զրահամեքենա» և այլն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը