Լրահոս

30.07.2016 10:40


Տուժել են նաև մանկահասակ երեխաներ. երկուսի վիճակը ծանր է

Տուժել են նաև մանկահասակ երեխաներ. երկուսի վիճակը ծանր է

Այս գիշեր Սար թաղում տեղի ունեցած բախումների ընթացքում ոստիկանության հատուկ գործողությունների հետևանքով տուժել են նաև Սարի թաղի խաղաղ բնակիչները, ովքեր բողոքի ցույցին չեն մասնակցել: Այս մասին հայտնում է ԳԱԼԱ–ն։

Այրվել են տներ, մարդիկ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Լուսաձայնային նռնակներն ընկել են բնակարաններ, որոնցից տուժել են բնակիչները: Հիվանդանոց են տեղափոխվել տարբեր աստիճանի այրվածքներով կանայք:

Տուժածների թվում կան նաև 4 տարեկան, 5 տարեկան, 2 տարեկան մանկահասակ երեխաներ, ինչպես նաև 2 ամսական մի փոքրիկ։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր. երեխաները գտնվում են Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը