Լրահոս

30.07.2016 22:18


Եղիշե Պետրոսյանին բերման են ենթարկում. նրա ինքնազգացողությունը վատացել է

Եղիշե Պետրոսյանին բերման են ենթարկում. նրա ինքնազգացողությունը վատացել է

Երգահան Եղիշե Պետրոսյանին, ով Երեւանում կատարվող վերջին իրադարձությունների ժամանակ ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում, ոստիկաններն այժմ ցանկանում են բերման ենթարկել:

Պետրոսյանի աղջիկը` Աննան ArmLur.am–ի հետ զրույցում նշեց, որ ավելի քանի 30 ոստիկան է այժմ գտնվում իրենց տան մոտակայքում:

«Ձերբակալման հրամանով 30 հոգի կանգնած են մեր տան դիմաց, եկել են, որ բերման ենթարկեն: Ինքն էլ առողջության խնդիր ունի` սրտի հետ կապված, հիմա վատացել է վիճակը, սկոռի ենք կանչել, նստած մեր տանը սպասում են մինչեւ սկոռին գա, վերցնեն տանեն»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը