Կարծիք

04.08.2016 12:20


Օպերատիվ բռնում են թխվածքաբլիթ գողացած մարդուն, իսկ 4 մլն դրամի ոսկու գողին մինչև հիմա չեն գտել (տեսանյութ)

Օպերատիվ բռնում են թխվածքաբլիթ գողացած մարդուն, իսկ 4 մլն դրամի ոսկու գողին մինչև հիմա չեն գտել (տեսանյութ)

Որ ոստիկանները տեղով մեկ բառիս բուն իմաստով հրեշտակ դառնան, միևնույն է, իմ վերաբերմունքը նրանց նկատմամբ չի փոխվի: Իսկ ինչո՞ւ. ասեմ՝ որովհետև նրանք շատ օպերատիվ բռնում են ՍԱՍ-ից թխվածքաբլիթ գողացած մարդուն (Գոնե Վովա - շոուի ժամանակ մեզ համոզել են, որ ոստիկանները շատ օպերատիվ են), բայց մեր բարեկամների տնից 4 մլն դրամի ոսկու գողին մինչև հիմա չեն գտել:
Մեր մյուս ծանոթն էլ իր գողացված ոսկեղենի գտնվելու մասին միամիտ է իմացել «Ֆեյսբուքում» հրապարակված տեսանյութից, որտեղ ճանաչել է սեփական զարդերը:

Երևի օպերատիվ գտնում են, օպերատիվ լուծում են գտնված իրերի ճակատագիրը, օպերատիվ ռեպորտաժներ անում ու նեղություն էլ չեն քաշում տեղեկացնել դրա մասին տուժած կողմին:

Դե, սրան ի՞նչ կասեք: Թե չէ, երեխա են գրկում պաչում...

Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը