Կարծիք

06.08.2016 10:36


Վարուժան Ավետիսյանը ոչ մի մեդալ կամ շքանշան չունի, Լիսկան ունի

Վարուժան Ավետիսյանը ոչ մի մեդալ կամ շքանշան չունի, Լիսկան ունի

Պարզեցի, որ երկու տասնամյակ ՀՀ Զինված ուժերում տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցրած, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը ոչ մի մեդալ կամ շքանշան չունի:
ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետն ավարտած Վարուժանին երբե՛ք չեն պարգևատրել:
Փոխարենը գյուռ-գյուռ պարգևատրել են մեկ այլ գնդապետի՝ Լիսկային:
Գորիսի մարզպետ, «պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր» Սուրիկ Խաչատրյանին պարգևատրել են «Գարեգին Նժդեհ», «Մարշալ Բաղրամյան» մեդալներով, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և նմանատիպ մեդալներով և շքանշաններով:
Անգամ՝ «Մայրական երախտագիտություն» մեդալով։
(էս վերջինը, երևի, Սիլվային ծեծելու համար...Մնացածն էլ՝ դե, գիտեք ինչ քաջագործությունների համար):

Կարճ ասած՝ Նժդեհը նորից գերեզմանում շուռ եկավ, Բաղրամյանն էլ ձիուց իջավ...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը